Այն, ինչ ձեզ դուր չի գալիս, շահարկում եք որակում․ Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը |tert.am|
13:27 - 18 հունվարի, 2021

Այն, ինչ ձեզ դուր չի գալիս, շահարկում եք որակում․ Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Ձայններդ սկսել է դուրս գալ, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր է։ Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր, պատրաստ եղեք։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։

«Խնդիր ենք լինելու ձեզ համար, չենք թողնելու՝ մարսեք։ Դուրս եք գալիս, շահարկումներից եք խոսում․ ի՞նչն է շահարկում, ասում էիք՝ գնում եք գերիների հարց լուծելու։ Լուծեցի՞ք։ Ի՞նչն է շահարկում, որ ասում ենք՝ ունակ չե՞ք․ այո՛, ունակ չեք։  Ո՛չ Փաշինյանը, ո՛չ դուք ունակ չեք, դա մեր ասելով չէ, այդպես է։ Ադեկվատ չեք»,-հայտարարեց պատգամավորը։

Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին՝ Աբովյանն ասաց․ «Սյունիքից պատգամավոր ունենք, բայց ոչ Սյունիքից ընտրված պատգամավոր, գնացել է Սյունիք, ու, որոշ տեղեկություններով, ծեծ է կերել։ Կարող եք ձեր մեջ հարցնել՝ ով է գնացել։ Դա՞ էլ է շահարկում»,-ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված հարցերն էլ չեն համապատասխանում երկրում տիրող իրավիճակին։

Նշենք, որ իր ելույթում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ընդդիմությանը մեղադրել էր հետպատերազմյան իրավիճակը, գերիների, Սյունիքի անվտանգության հարցը շահարկելու մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել