Երկաթուղում հաճախացել են գողության և վանդալիզմի դեպքերը. ՀԿԵ
11:07 - 19 հունվարի, 2021

Երկաթուղում հաճախացել են գողության և վանդալիզմի դեպքերը. ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի սկզբից աճել է արտաքին ազդեցությունների քանակը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կառավարվող Հայաստանի երկաթուղային համակարգի վրա:

Այսպես, հունվարի 4-ին Արտաշատ-Մասիս հատվածում անհայտ անձինք գողացել են 20 մետր կապի մալուխ: Հունվարի 12-ին Դիլիջան-Ֆիոլետովո հատվածում անհայտ անձինք փորձել են գողանալ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հատված: Գողության փորձի արդյունքում տեղի է ունեցել կարճ միացում: Հունվարի 14-ին Ծովագյուղ-Շորժա հատվածի 102-րդ կիլոմետրում գողացվել է կապի մալուխ:

Նույն օրը անհայտ անձինք վնասել են «Ալմաստ» կայարանի հերթապահի սենկյակը՝ վնաս հասցնելով ընկերության ենթակայության տակ գտնվող գույքին: Հունվարի 15-ին անհայտ անձինք կոտրել են «Արմավիր» կայարանի շենքի մուտքի դուռն ու պատուհանը՝ պատճառելով նյութական վնաս:

Մեղավորներին հայտնաբերելու և հետագայում նման դեպքերը կանխելու հարցում ներկայացված բոլոր դեպքերով Հարավկովկասյան երկաթուղին սերտորեն համագործակցում է երկրի իրավապահ մարմինների հետ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել