Վազգեն Մանուկյանը այս պահին Երեւանում է, մարզային այցելություն չունենք. «Հայրենիքի փրկության շարժում»
15:34 - 19 հունվարի, 2021

Վազգեն Մանուկյանը այս պահին Երեւանում է, մարզային այցելություն չունենք. «Հայրենիքի փրկության շարժում»

 «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել․

«Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:
 
Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:
Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:
 
Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:
 
Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն: Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»:
 
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սյունեցիները փակել են Սյունիքի մարզ մտնող ճանապարհը և թույլ չեն տալիս Վազգեն Մանուկյանին և 17 կուսակցությունների անդամներին շարունակել ճանապարհը: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել