Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
15:01 - 30 հունվարի, 2021

Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ կապված ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործի հետ: 

«Ի պատասխան լրագրողների հարցումների

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
 
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Եգանյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջալալ Հարությունյանին առնչվող քրգործ է հարուցվել: 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել