Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|
15:07 - 02 փետրվարի, 2021

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Վերջինս գործից մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, թե գործն առանձնահատուկ է, առնչվում է պետական գաղտնիքի: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն մատակարարվել է կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք: Դեպքի առթիվ հարոցված քրեական գործով վերը նշված անձանց մեղադրանք է առաջադրվել և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան: Դավիթ Գալստյանն ու ընկերության տնօրեն Ա. Բ.-ն չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: Նրանք այս պահին գտնվում են ազատության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել