Ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991»-ի Արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթին
19:20 - 08 փետրվարի, 2021

Ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991»-ի Արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթին

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

2020թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով.

1. մեքենայական ուսուցում,

2. տվյալների ճարտարագիտություն,

3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել