Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Արարատ Մելքումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Հուլիսի 3-ին Բակո Սահակյանն այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Արարատ Մելքումյանին ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մհեր Օհանյանին՝ նրա գործունեության համար:
comment.count (0)