ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան նոր ռազմաբազա կստեղծի Սիրիայում |tert.am|
14:32 - 16 փետրվարի, 2021

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան նոր ռազմաբազա կստեղծի Սիրիայում |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան պատրաստվում է նոր ռազմաբազա հիմնել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե նահանգի Այն Դուար շրջանում, հայտնում է Asharq Al-Awsat–ը:

Պարբերականը մեջբերում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի (SOHR) զեկույցը, որը նախորդ շաբաթ հաղորդել էր կոալիցիային պատկանող ավելի քան 50 մեքենաներից և բեռնատարներից բաղկացած ռազմական շարասյան այդ ուղղությամբ տեղաշարժի մասին:

«Զրահամեքենաներ, զենքեր, ռազմական և նյութատեխնիկական սարքավորումներ տեղափոխող բեռնատարները մտան Իրաքի Քրդստանի շրջանի Ալ-Ուալիդ սահմանային անցակետով՝ շարժվելով դեպի Քամշլի», - ասված է վերանշյալ զեկույցում՝ նշելով, որ այն կոլաիցիայի` տարեսկզբից ի վեր Սիրիա մուտք գործած 11–րդ շարասյունն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել