5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում. կան տուժածներ
 |armtimes.com|
12:12 - 18 փետրվարի, 2021

5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում. կան տուժածներ |armtimes.com|

armtimes.com: Չորեքշաբթի գիշերը Իրանի հարավում գրանցվել է 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ըստ նախնական տվյալների՝ վիրավորվել է 10 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական YJC լրատվական գործակալությանը:

Իրանի շտապօգնության ներկայացուցիչը հայտնել է, որ նախարարությունը տեղեկություններ չի ստացել զոհվածների մասին: YJC-ի տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը զգալի նյութական վնաս է հասցրել երկրի հարավային շրջանի բնակիչներին, նկատվում են էլեկտրաէներգիայի անջատումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել