Վաղարշակ Հարությունյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր
17:57 - 18 փետրվարի, 2021

Վաղարշակ Հարությունյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ալեքսեյ Մելնիկովը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ՀՀ և ՌԴ ռազմական փոխգործակցության շրջանակում իրականացված բեռնափոխադրումների ծավալներն ու կատարված աշխատանքները, նշել, որ Հարավկովկասյան երկաթուղին ստանձնած պարտավորությունների շրջանակում ծառայությունները մատուցում է ամբողջությամբ և ըստ սահմանված կարգի։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է երկաթուղային հաղորդակցության ռազմավարական նշանակությունը և իրականացվող բեռնափոխադրումների կարևորությունը, նշել համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխգործակցության այլ հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ կարիքների բավարարման հետ ուղիղ առնչություն ունեցող երկաթուղային ցանցի որոշ ենթակառուցվածքների վերազինման վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել