ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն ընդգծել է Մինսկի խմբի աշխատանքներին Բայդենի վարչակազմի վերաներգրավվելու կարևորությունը |tert.am|
10:19 - 24 փետրվարի, 2021

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն ընդգծել է Մինսկի խմբի աշխատանքներին Բայդենի վարչակազմի վերաներգրավվելու կարևորությունը |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին Բայդենի վարչակազմի վերաներգրավվելու կարևորությունը՝ ապահովելու համար «կայուն խաղաղություն, ինչը կօգնի Արցախի բնակչությանն իր համայնքները վերակառուցելու գործում, կպաշտպանի ինքնորոշման իրավունքը և կկանխի հետագա բռնությունը»: Կոնգրեսականի հայտարարությունը ներկայացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Հպարտ եմ միանալու հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներին և ավելի քան 100 գործընկերներիս, որոնք Բայդենի վարչակազմին կոչ են արել առաջնահերթությունների շարքում դիտարկել Հայաստանին հատկացվելիք տնտեսական աջակցության և հայ ռազմագերիների ազատ արձակման հարցերը: Ինձ ոգեշնչել են նախագահ Բայդենի և պետքարտուղար Բլինքենի նախկին հայտարարությունները՝ հաջակցություն Արցախում կայուն խաղաղության հաստատման:

ԱՄՆ-ն պետք է արագ գործի և կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում, որն ուղղված է երկարատև խաղաղության հաստատմանը, ինչն, իր հերթին, կօգնի Արցախի բնակչությանը վերակառուցել իրենց համայնքները, կպաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը և կկանխի հետագա բռնությունը»,- ասել է Սփիերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել