tert.am: Ես իմ կարծիքը նոյեմբերի 20-ին հայտնել եմ, որ այս Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել: Հիմա դուք տապալում եք: Այս մասին այսօր ԵՊՀ-ում երիտասարդների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը:
ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը Գևորգյանի այն դիտարկմանը, թե համալսարանում մարդիկ աշխատում են, արձագանքեց՝ ի՞նչ գործ են անում, և արդյո՞ք այդ գործն իմաստ ունի, եթե Հայաստանում առկա է դավաճանական իշխանություն:
«Ես եկել եմ ասելու, որ ՀՀ քաղաքացին մեկ գործ ունի՝ պաշտպանել ՀՀ-ն , բոլոր մնացած գործերը ստորադասվում են սրա կողքին»,-ասաց Քրիստինե Վարդանյանը և հավելեց, որ մինչև ժամը 6-ը աշխատելուց բացի, պետք է բարոյական պարտավորվածություն լինի մարդկանց մոտ, քանի որ այս երկրի քաղաքացի են:
Ակցիայի մասնակցի այն հարցին, թե ի՞նչ է կարծում Գևորգյանը՝ Շուշին հայկակա՞ն է, ռեկտորի ԺՊ-ն պատասխանեց՝ Շուշին հայկական է:
comment.count (0)