Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 ավտոմեքենա կկրճատվի
 |armtimes.com|
22:03 - 24 փետրվարի, 2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 ավտոմեքենա կկրճատվի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունը պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 ավտոմեքենա հետ վերցնել եւ ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով։ Հարցը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: 

Այդ մեքենաներն՝ «Vaz 21214», «Nissan Maxima 3.0» եւ «Renault Logan 1.4»:

Որպես հիմնավորում նշվում է, որ դեռեւս 2018 թվականից սկսվել եւ շարունակվում է պետական մարմիններում պետական բյուջեի հաշվին պահվող տրանսպորտային միջոցների օպտիմալացման գործընթացը։ Նախագծով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված թվով 11 տրանսպորտային միջոցներից կրճատել 3-ը՝ վերջինիս գործառույթների իրականացման համար թողնելով 8 ավտոմեքենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել