Չարենցավանի հաստոցաշինականից հերքում են ցույցի գնալուց հրաժարվելու պատճառով աշխատակցին աշխատանքից հեռացնելու մասին լուրը |1lurer.am|
16:22 - 01 մարտի, 2021

Չարենցավանի հաստոցաշինականից հերքում են ցույցի գնալուց հրաժարվելու պատճառով աշխատակցին աշխատանքից հեռացնելու մասին լուրը |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl">

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության որևէ աշխատակցի այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ցույցին մասնակցել որևէ մեկը չի ստիպել՝ հակառակ մամուլում շրջանառվող լուրերի՝ նշեց գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը:

«Տվյալ երիտասարդը աշխատանքի եկել է ընդամենը մեկ օր ու մի անգամ, որից հետո մեր պահակակետի պետին փոխանցել է, որ աշխատանքը ծանր է իր համար, ու ինքը չի ուզում այդ աշխատանքը կատարել»,- նշեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ երիտասարդը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել ու դեռ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի աշխատակից է:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ու մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության աշխատակից Գևորգ Պեպոյանին, որը «Հայրենիք» կուսակցության անդամ է, տեղեկացրել են, որ ազատված է աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել