Նոյեմբերի 15-ին իրավիճակը սխալ եք գնահատել, հիմա փորձում եք 180 աստիճան պտտել Ձեր ասածի իմաստը. Հայկ Գևորգյան |1lurer.am|
12:59 - 03 մարտի, 2021

Նոյեմբերի 15-ին իրավիճակը սխալ եք գնահատել, հիմա փորձում եք 180 աստիճան պտտել Ձեր ասածի իմաստը. Հայկ Գևորգյան |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ԲԴԽ նախագահին ուղղված հարցում հիշեցրեց՝ նոյեմբերի 15-ին արած աղմկահարույց հայտարարությունից հետո չկալանավորվեցին զինված հեղաշրջում նախապատրաստող նախկին պաշտոնյաներ, չկալանավորվեցին 7 տասնյակ ջարդարարներ և այլն:

«Այդ ամենը տեղի ունեցավ Ձեր հայտարարությունից հետո, ու Դուք այսօր ասում եք, որ Ձեր ուղերձը տեղ է հասել, կարծում եմ, որ հենց դա նկատի ունեիք: Եթե ուրիշ բան նկատի ունեք, խնդրում եմ ասեք»,- նշեց պատգամավորը:

Վարդազարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով, որ նույն բանն է ասելու, ինչ ասել է երեկ ու այսօր խորհրդարանում պատգամավորների հարցերին ի պատասխան:

«Իմ պատկերացմամբ՝ նոյեմբերի 15-ին Դուք ստեղծված իրավիճակը սխալ եք գնահատել: Կանխատեսել եք, որ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ, որոնք տեղի չեն ունեցել, ու Դուք սխալվել եք: Հիմա փորձում եք 180 աստիճան պտտել Ձեր ասածի իմաստը: Իսկ Ձեր ասածի իմաստը բոլորին ակնհայտ է»,- ասաց Հայկ Գևորգյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել