Հայկ Գեւորգյան

«Իմ քայլը» դաշինքից ընտրված ԱԺ գործող պատգամավոր։ Ծնվել է 1967թ․ նոյեմբերի 25-ին։ 1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1984-1985թթ. սովորել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում: 1987թ. ընդունվել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ավտոմատ կառավարման համակարգեր ֆակուլտետը, 1990թ. թողել է ուսումը եւ զբաղվել մասնավոր ձեռներեցությամբ:

1994-1996թթ. աշխատել է «Լրագիր» օրաթերթի թղթակից: 1996-1998թթ. զբաղվել է մասնավոր ձեռներեցությամբ: 1998-2018թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից, լուսանկարիչ, տնտեսական մեկնաբան: 2013-2019թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ, «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Նոյեմբերի 15-ին իրավիճակը սխալ եք գնահատել, հիմա փորձում եք 180 աստիճան պտտել Ձեր ասածի իմաստը. Հայկ Գևորգյան |1lurer.am|

Նոյեմբերի 15-ին իրավիճակը սխալ եք գնահատել, հիմա փորձում եք 180 աստիճան պտտել Ձեր ասածի իմաստը. Հայկ Գևորգյան |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ԲԴԽ նախագահին ուղղված հարցում հիշեցրեց՝ նոյեմբերի 15-ին արած աղմկահարույց հայտարարությունից հետո չկալանավորվեցին զինված հեղաշրջում նախապատրաստող նախկին պաշտոնյաներ, չկալանավորվեցին 7 տասնյակ ջարդարարներ և այլն: «Այդ ամենը տեղի ունեցավ Ձեր հայտարարությունից հետո, ու Դուք այսօր ասում եք, որ Ձեր ուղերձը տեղ է հասել, կարծում եմ, որ հենց դա նկատի ունեիք: Եթե ուրիշ բան նկատի ունեք, խնդրում եմ ասեք»,- նշեց պատգամավորը: Վարդազարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով, որ նույն բանն է ասելու, ինչ ասել է երեկ ու այսօր խորհրդարանում պատգամավորների հարցերին ի պատասխան: «Իմ պատկերացմամբ՝ նոյեմբերի 15-ին Դուք ստեղծված իրավիճակը սխալ եք գնահատել: Կանխատեսել եք, որ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ, որոնք տեղի չեն ունեցել, ու Դուք սխալվել եք: Հիմա փորձում եք 180 աստիճան պտտել Ձեր ասածի իմաստը: Իսկ Ձեր ասածի իմաստը բոլորին ակնհայտ է»,- ասաց Հայկ Գևորգյանը:
12:59 - 03 մարտի, 2021
Կառավարությունը խթանում է ինտենսիվ այգիների հիմնումը․ ինչ ազդեցություն կունենա նոր ծրագիրը |armtimes.com|

Կառավարությունը խթանում է ինտենսիվ այգիների հիմնումը․ ինչ ազդեցություն կունենա նոր ծրագիրը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը ցանկանում է խթանել ինտենսիվ այգեգործությունը՝ դրանց հիմնման համար օժանդակություն տրամադրելով։ Այդ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել ՀՀ-ում այգեգործության զարգացման 2020-2023 թթ. ծրագիրը։ Նախագծի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման եւ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով ինտենսիվ այգեգործության, ինչպես նաեւ ոռոգման արդիական համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը։ Խոսքը հիմնականում վերաբերում է խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնմանը։ Ծրագրով նախարարությունը շահառուին օժանդակելու 3 տարբերակ է առաջարկում, որոնցից մեկը կարող է նա ընտրել՝ 0.5-30 հա այգեհիմնման (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 0.5-30 հա ոռոգման արդիական համակարգերի եւ/կամ 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 0.5-10 հա այգեհիմնման, 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի եւ 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով կատարված ծախսերի (այգեհիմնման դեպքում՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) մասնակի փոխհատուցում: Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։ Նախարարությունը ծրագրի իրականացումից ակնկալում է հետեւյալ արդյունքները. ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում, այգեգործության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում, մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահպանվող, որակական եւ համային բարձր հատկանիշներով օժտված պտղի եւ հատապտղի արտադրություն, ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 100 հա, կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝  տարեկան 10 հա, ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ ծրագրի մասին դրական կարծիք ունի. «Շատ լավ ծրագիր է, դեռ վաղուց նախապատրաստվում էր, որ սա պետք է լինի։ Հայաստանն ունի փոքր հողային ռեսուրսներ, ու այս առումով ինտենսիվ այգիները եւ ջերմոցային տնտեսությունները միակ տարբերակն են արդյունավետ գյուղատնտեսության համար»։ Պատգամավորը հիշեցրեց, որ ջերմոցային տնտեսությունների համար արդեն իսկ կան աջակցության ծրագրեր եւ հիմա ինտենսիվ այգիների համար է ծրագիր ներկայացվում։ «Սա գյուղատնտեսական նոր տեխնոլոգիա է, նոր հարթություն է։ Հայաստանում կան ինտենսիվ այգիներ, բայց շատ տարածված չեն, քանի որ հիմնումը պահանջում է որոշակի ֆինանսական բեռ։ Սկզբում դու շատ ես գումար ծախսում, բայց հետո շատ էլ վաստակում ես»,- ասաց նա։ Հարցին որքանո՞վ է առաջարկվող օժանդակության ծրագիրը շահավետ եւ խթանիչ, որպեսզի մարդիկ մտածեն ինտենսիվ այգիներ հիմնելու մասին, Գեւորգյանը պատասխանեց. «Տոկոսային սուբսիդավորումն ըստ էության նշանակում է, որ անտոկոս վարկ են վերցնում։ Այսինքն մարդը գնում պարտքով գումար է վերցնում եւ առանց տոկոսի վերադարձնում։ Սա լուրջ խթան է եւ կարծում եմ լիովին բավարար, որպեսզի ապագա այգեգործները շահագրգռվեն դրանով»։ Անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագիրը կարելի է հեղափոխական քայլ համարել գյուղատնտեսության ոլորտում՝ հաշվի առնելով, որ սրանով կնվազեն ավանդական այգիները, նա պատասխանեց. «Ավանդական այգիներն իրենք իրենցով արդյունավետ չեն։ Դրանք շատ աշխատատար են, ստացվող բերքը քիչ է, ավելի շատ են կախված բնակլիմայական պայմաններից, արտադրանքի որակը բավականին ցածր է, ինքնարժեքը բարձր է եւ մրցունակ չեն։ Մարդկությունը եկել է նրան, որ ավանդական այգիները չեն ապահովում այն որակն ու արժեքը, ինչի կարիքը կա»։ Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը շեշտը պետք է դնի ոչ թե ցորենի վրա, որն աճում է շատ երկրներում, այլ այն պտուղների, որը մեր բնակլիմայական եւ աշխարհագրական պայմանների առումով ավելի շահավետ է։  Գեւորգյանը նաեւ ասաց, որ ինտենսիվ այգիները շատ արագ են բերք տալիս: Հարցին՝ ավանդական այգուց ստացվող մի՞րգն ավելի լավ համ ունի, թե ինտենսիվ այգունը, նա պատասխանեց. «Շատ հետաքրքիր հարց է եւ հիմա գյուղացիների շրջանում շատ է շոշափվում։ Ինտենսիվ խնձորենու վրա դուք կարող եք պատվաստել ե՛ւ հայկական սորտեր, ե՛ւ այլ սորտեր ու արդյունքը նույնը կստանաք։ Ինտենսիվ այգու ծառերը կարճ են, ավելի հեշտ է մշակել, իսկ մեծ ծառերի դեպքում պտուղի մի մասը կորչում է։ Ինտենսիվ այգու 1 հա-ից հնարավոր է հավաքել 35-40 հեկտար խնձորի բերք, իսկ ավանդականը մոտ 2 անգամ պակաս»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:57 - 12 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

media.am: Հայաստանում կուսակցությունները միշտ չէ, որ կազմվում են գաղափարական ընդհանրությունների վրա հիմնվելով։ Օրինակ, հուլիսին media.am-ը պարզել էր, որ ԱԺ խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը՝ 26-ից 14-ը, անձնական կամ գործնական կապերով կապված են Գագիկ Ծառուկյանի հետ։  Այժմ ուսումնասիրել ենք իշխող «Իմ քայլը» (այսուհետ՝ ԻՔ) խմբակցության կազմը, և պարզել որ նեպոտիզմը, հայերեն ասած՝ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը, իշխող ուժին նույնպես բնորոշ է։  ԻՔ շարքերում կան Նիկոլ Փաշինյանի բարեկամները և նրա ղեկավարած թերթի նախկին աշխատակիցները։ Բայց ի տարբերություն ԲՀԿ-ի քաղաքական առաջնորդի հետ անձնական կամ գործնական կապ ունի ԻՔ պատգամավորների ավելի փոքր մասը։  ԻՔ պատգամավորների զգալի մասը՝ շուրջ 11% (13 անձ) նախկինում կապված են եղել այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ հեղափոխությունից հետո միացել են «Իմ քայլին»։   Խնամի, ծանոթ, բարեկամ «Իմ քայլը» դաշինքի երեք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականներն են։ Այդպես, ԻՔ պատգամավոր է Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, ինչպես նաև նրա կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նույնպես անձնական կապ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Ղալումյանի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, Փաշինյանի քավորն է և Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։  Բոլոր երեքը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։   Գործնական կապեր Պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելի քան 20 տարի աշխատել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (այսուհետ՝ ՀԺ) թերթում, նախ՝ որպես թղթակից, ապա որպես ՀԺ-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն։  Նույն պաշտոնը զբաղեցրել է նաև Վահագն Հովակիմյանը, ով «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն էր մինչև 2013-ը։ Հովակիմյանը եղել է նաև ՀԺ թղթակից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։  Պատգամավոր է դարձել նաև «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ Հակոբ Սիմիդյանը։ 2009-2012 թթ․ նա աշխատել է ՀԺ-ում, ապա եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Սիմիդյանը պատգամավորի օգտնական է աշխատել, բայց որ այդ պատգամավորը հենց Փաշինյանն էր, բայց է թողնված։ Այժմ նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։  Անկուսակցական պատգամավոր Վահագն Թևոսյանը նույնպես աշխատել է ՀԺ-ում։ Իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, եղել է ՀԺ-ի խմբագիրը։ Ի դեպ, այժմ Լուսինե Բարսեղյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտն է (այս պաշտոնը ենթադրում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ)։   Գործադիրից՝ օրենսդիր Թավշյա հեղափոխությունից հետո պետական ծառայության անցած որոշ գործիչներ մի քանի ամիս անց թողեցին պաշտոնները՝ առաջադրվելով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտնի է, որ պատգամավոր դարձան մի քանի նախարարներ, բայց այս շարքում կան նաև հենց Փաշինյանի աշխատակազմի ութ աշխատակիցներ։      Այդպես, պատգամավոր դարձան Փաշինյանի օգնականներից Արփինե Դավոյանը և Արեն Մկրտչյանը, ինչպես նաև օգնական Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։ Մանդատ ստացան նաև վարչապետի խորհրդականներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը։  Նիկոլայ Բաղդասարյանը եղել է նաև ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու։ Նա փաստաբան է և պաշտպանում էր հեղափոխության ժամանակ ձերբակալված Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին։  Վարչապետի առաջին մամուլի քարտուղարը՝ Արման Եղոյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը նույնպես 2019-ի հունվարին ստանձնեցին ԱԺ պատգամավորի մանդատը։    ԲՀԿ, ՀՀԿ և ԼՀԿ նախկին անդամները հեղափոխությունից հետո միացան «Իմ քայլին» Չնայած որ «Իմ քայլը» հաճախ են մեղադրում քաղաքականության մեջ անփորձ լինելում, շատ պատգամավորների համար քաղաքական գործունեությունը բոլորովին նոր բան չէ՝ նրանք հասցրել են նույնիսկ կուսակցություն փոխել։    Այսպես, ԻՔ 13 անդամ մինչև հեղափոխությունը փոխկապակցված են եղել այլ քաղաքական ուժերի հետ։ 2018-ից հետո նրանցից 5-ը դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 7-ը մնացին անկուսակցական, և միայն մեկը ԻՔ դաշինքում ներկայացրեց այլ կուսակցություն՝ «Հզոր Հայրենիք»-ը։ Շարունակությունը՝ media.am-ում
16:21 - 26 օգոստոսի, 2020
4,7 տոկոս անկումը պետք է ավելի մեղմ անկում համարենք․ Հայկ Գևորգյանը՝ տնտեսության անկման մասին |lragir.am|

4,7 տոկոս անկումը պետք է ավելի մեղմ անկում համարենք․ Հայկ Գևորգյանը՝ տնտեսության անկման մասին |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը: - Պարոն Գևորգյան, առաջին կիսամյակի տվյալներով՝ տնտեսությունում 4,7 տոկոս անկում է արձանագրվել։ Ի՞նչ զարգացումներ են տնտեսական ոլորտում, և այս տարի պե՞տք է սպասել վերականգնում։ - Այն, որ անկում էր լինելու, դա ակնհայտ էր բոլորի համար։ Խնդիրն այն է, թե անկումն ինչպիսին կլինի թե՛ քանակական, թե՛ որակական առումով։ Ճիշտն ասած, ես մայիս, հունիս, հուլիս ամիսներին ավելի մեծ անկում էի սպասում, և դրանով պայմանավորված՝ վեց ամսվա կտրվածքով ավելի շատ անկում էի կանխատեսում։ Եթե նայենք միջազգային տենդենցները, շատ ավելի հզոր երկրներ տնտեսական ավելի մեծ անկում են արձանագրել առաջին վեց ամիսներին։ Այնպես որ, 4,7 տոկոս անկումը պետք է ավելի մեղմ անկում համարենք։ Բայց կաևորն այն է, որ սրանք հունվար-հունիսի տվյալներն են։ Հուլիսին էլ մենք կունենանք որոշակի անկում, բայց ՀՆԱ-ի անկման ցուցանիշի կորը ակնհայտորեն հունիսի վերջից-հուլիսից սկսել է բարձրանալ։ Եվ ես կանխատեսում եմ, որ մինչև տարեվերջ այդ թիվն ավելի կփոքրանա։ - Այսինքն՝ այս տարի որոշ չափով վերականգնում տեղի կունենա՞ տնեսությունում։ - Այո, հենց հիմա արդեն ակնհայտ է, որ վերականգնում է գնում։ Իհարկե, նախորդ տարվա ցուցանիշները չունենք, բայց անկման տեմպը նվազել է։ Եվ ես ինձ թույլ կտամ ասել, որ սեպտեմբերից սկսած մենք կունենանք զրոյին մոտ ցուցանիշներ։ Թե տարին ոնց կփակվի, դժվար է կանխատեսել։ Բայց ես դեռ մի քանի ամիս առաջ էի կանխատեսել, որ ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով մեր ՀՆԱ-ի ցուցանիշի փոփոխությունը կլինի զրոյին մոտ, նույնիսկ մի փոքր դրական ուղղությամբ։ - Հարկային հավաքագրումներն առաջին կիսամյակում նվազել են, արդյոք այդ տենդենցը կշարունակվի՞, թե՞ դրական միտումներ կարձանագրվեն։ - Եթե տնտեսությունն անկում է արձանագրել, բնականաբար, պետք է անկում արձանագրեն նաև հարկերը։ Բայց, եթե հիշողությունս չի դավաճանում, հարկերի անկման տեմպը ավելի դանդաղ է, քան տնտեսության։ Այսինքն՝ այլ հավասար պայմաններում ՀՆԱ-ի համեմատ հարկերն ավելի բարձր կլինեն։ Բյուջետային խնդիր Հայաստանում ակնհայտորեն չկա, այսինքն՝ բյուջեի հավաքագրումներն այն մակարդակի վրա են, որ կառավարությունը կարող է իրականացնել իր հիմնական ծախսերը։ - Դեֆիցիտն է էապես ավելացել։ - Այո, այդպես էլ պետք է լիներ, կառավարությունը դիմել էր Ազգային ժողով՝ մոտ 300 մլն դոլարով դեֆիցիտն ավելացնելու առաջարկով և ստացավ այդ ցուցանիշը։ Բայց ես շատ ուրախալի տեղեկություն եմ ուզում հայտնել՝ արտաքին պարտքն այս ընթացքում չնչին փոփոխություն է կրել։ Նախորդ տարիներին, երբ տնտեսական դժվարություններ էին լինում, միանգամից այդ բեռը դրվում էր պարտքի ցուցանիշի վրա, պարտք էին ներգրավում։ Նախկինում պարտքը ներգրավել են, հասցրել են մոտ 7 մլրդ դոլարի, բայց դա էական ազդեցություն չի ունեցել տնտեսության վրա։ Այդ գումարի ծախսման արդյունավետությունը եղել է չափազանց ցածր։ Շարունակությունը՝ lragir.am-ում
21:29 - 09 օգոստոսի, 2020
Ժանգոտած «Մոսկվիչ»-ն ու 4 սենյականոց բնակարանը նույն գույքահարկն են վճարում, նման բան չի կարող լինել․ Գեւորգյան
 |armtimes.com|

Ժանգոտած «Մոսկվիչ»-ն ու 4 սենյականոց բնակարանը նույն գույքահարկն են վճարում, նման բան չի կարող լինել․ Գեւորգյան |armtimes.com|

armtimes.com: Ժանգոտած «Մոսկվիչ» ավտոմեքենան եւ 4 սենյականոց բնակարանը Երեւանի ծայրամասում նույն գույքահարկն են հիմա վճարում։ Նման բան չի կարող լինել։ Եթե լսենք, այն քննադատողներին, որ ասում են գույքահարկը չպետք է փոխել, պիտի ընդհանրապես ոչ մի բան չանենք։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով սպասվող գույքահարկի ռեֆորմներին։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագիծը, որով նախատեսվում է 4 տարվա ընթացքում աստիճանաբար գույքահարկը մոտեցնել գույքի ներկա շուկայական արժեքներին։  ՀԺ-ն Հայկ Գեւորգյանի հետ զրուցել է գույքահարկի ռեֆորմի եւ դրա ազդեցության մասին։   - Պարո՛ն Գեւորգյան, ընդդիմադիր դաշտը խոսում է, թե գույքահարկը բեռ է դառնալու քաղաքացիների համար։ Ինչքանո՞վ է այդ տեսակետը համապատասխանում իրականությանը։ - Գույքահարկի որոշակի բարձրացում կլինի, բայց հիմնական հիմնական ազդեցությունը կլինի թանկարժեք գույքի վրա։ Օրինակներ ունենք, որ գերթանկարժեք, մեղմ ասած ճոխ առանձնատները մի քանի անգամ ավելի շատ գույքահարկ են վճարելու սրա արդյունքում։ Իսկ մնացած գույքերի դեպքում, որոնք ճոխ չեն, կա՛մ բարձրացում չի լինելու կա՛մ այն շատ չնչին է լինելու։ - Օրինակ է բերվում, թե Երեւանի Կենտրոնում ապրող թոշակառու տատիկը ի վիճակի չի լինի գույքահարկը վճարել եւ ըստ էության այստեղ առանձնացված մոտեցում չկա։ Ձեր պատկերացմամբ արդյո՞ք միայն հարուստ խավը բնակարան ունի Կենտրոնում։ Եվ արդյո՞ք իշխանությունը սոցիալապես վատ ապրող, բայց Կենտրոնում բնակարան ունեցող քաղաքացուն առաջարկում է վաճառել բնակարանը եւ այլ վայրում գնել, որպեսզի քիչ գույքահարկ վճարի։ - Գիտեք շատ գեղեցիկ է հնչում, թե Կենտրոնում այդպիսի խնդիր կա։ Ամբողջ աշխարհում այդպես է՝ կան հարուստներ եւ ոչ հարուստներ. դուք կարո՞ղ եք ցույց տալ ժամանակակից, լավ զարգացող որեւէ քաղաք, որտեղ Կենտրոնում ապրում են ոչ հարուստները, իսկ արվարձաններում, օրինակ՝ Բանգլադեշում, Նուբարաշենում, Շենգավիթում, Էրեբունիում հարուստները։ Նման բան չկա ամբողջ աշխարհում։ Ինչ վերաբերում է թոշակառուին. եթե թոշակառուի բնակարանի տարեկան գույքահարկը բարձրանում է 2 հազար դրամով, ապա չպետք է մոռանալ, որ նա 2020 թվականից ամսական շուրջ 5 հազար դրամով կամ տարեկան 60 հազար դրամով ավելի շատ թոշակ է ստանում։ Գույքահարկը չի գնում պետական բյուջե, այդ գումարը գնում է համանքային բյուջե։ Այսինքն դա ուղղակիորեն գնում է տարածքների բարեկարգման, կտուրների վերանորոգման, լուսավորության, կանաչապատման ծախսերի վրա։ Այսինքն այդ գումարը վճարում ես, որպեսզի բարեկարգ շրջապատ ունենաս բնակարանիդ շուրջ։ Արժե՞ դա վճարել, թե՞ չարժե. սա է խնդիրը։ - Հաշվի առնելով, որ մի շարք տնտեսվարողներ գործունեություն են ծավալում վարձակալական տարածքներում, այս դեպքում նրանց բեռը եւս կավելանա, քանի որ վարձատուի համար գույքահարկի չափը փոխվում է։ Ձեր պատկերացմամբ գույքահարկի ռեֆորմը ինչպե՞ս է ազդելու բիզնեսի վրա։   - Իհարկե, թանկարժեք խանութների, ռեստորանների, շենքերի գույքահարկը կբարձրանա։ Բայց գույքահարկի մասին օրենքով տարբերակված են տնտեսվարողները, կա որոշակի տարանջատումներ։ Բայց չի կարող օրինակ՝ Հրապարակի վրա գտնվող խանութը այնքան գույքահարկ վճարել, որքան՝ Հարավարեւմտյան թաղամասում գտնվող խանութը։ Չի կարող Կենտրոնում գտնվող խանութի ապրանքն ավելի էժան լինել, քան Բանգլադեշում։ Մեզ քննադատողները ուզում են գնալ համաշխարհային տենդենցին հակառակ։ Բայց սա հարյուր տարի է կա։ Հյուրանոցը՝ Լոնդոնի, Պրահայի, Փարիզի կենտրոնում ավելի թանկ է, քան արվարձանում։ Բա, եթե այնտեղ թանկ է նա չպիտի՞ ավելի շատ վճարի համայնքն ավելի լավը դարձնելու համար։Ավելին՝ Armtimes.com-ում։
22:06 - 24 հունիսի, 2020
Հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին հնարավորություն կտրվի քվեարկել գրավոր կարգով. 4 պատգամավորի նոր նախագիծը |armtimes.com|

Հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին հնարավորություն կտրվի քվեարկել գրավոր կարգով. 4 պատգամավորի նոր նախագիծը |armtimes.com|

armtimes.com: nter> ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը ԱԺ նախագահին առաջարկում են շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած նախագիծը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել: Պատգամավորները կարծում են՝ չի բացառվում առաջանա այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանի պատգամավորների մի մասը, բացառված չէ՝ անգամ զգալի թվով, հնարավորություն չունենա խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցել եւ զրկվի քվեարկելու հնարավորությունից: Ըստ այդմ՝ պատգամավորները մասնավորապես առաջարկում են հետեւյալ փոփոխությունները. Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 6.1-ին մասում. 1. «մեկնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող» կետադրական նշանը եւ բառերը: 2. երկրորդ նախադասության սկզբում լրացնել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող» բառերը, 3. երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն. «Ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի հարցի քվեարկությունից առնվազն երեք ժամ առաջ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:52 - 19 հունիսի, 2020
Գազի գնի փոփոխությունը որևէ կերպ չպետք է ազդի ՀՀ սուվերենության վրա. Հայկ Գևորգյան
 |lragir.am|

Գազի գնի փոփոխությունը որևէ կերպ չպետք է ազդի ՀՀ սուվերենության վրա. Հայկ Գևորգյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ։ Պարոն Գևորգյան, հայկական կողմը դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ Հայաստանին վաճառվող գազի գնի նվազեցման հարցը քննարկելու համար։ Ի՞նչ հնարավորություններ կան ներկայում սահմանին գազի գինը իջեցնելու համար։ Եթե նայենք զուտ համաշխարհային տնտեսական միտումներին, պետք է որ գնի նվազեցման շանսերը մեծ լինեն, որովեհտև գազի գինն աշխարհում փոխկապակցված է նավթի գնի հետ։ Եվ նավթի գների նվազման պայմաններում որոշ ժամանակային լագից հետո նվազում է նաև գազի գինը։ Այսօր նավթի գինը բավական ցածր է, պետք է որ դա բերի գազի գնի նվազմանը։ Բայց Հայաստանի դեպքում Ռուսաստանի հետ տասնյակ տարիներ ձևավորված ավանդույթներով գազի գինը ոչ թե շուկայական գներով է որոշվում, այլ կոնկրետ պայմանագրերով։ Այս պահին դժվար է կռահել, թե ինչպես կարձագանքի ռուսական կողմը ՀՀ կառավարության առաջարկին։ Պայմանագրերի վերանայման հարց պե՞տք է բարձրացվի։ Ոչ, պայմանագիրը պայմանագիր է, բայց պայմանագիրն ունի նաև հավելված։ Ըստ այդ հավելվածի՝ որոշակի պարբերականությամբ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը վերանայվում է։ Անցած տարի ռուսական կողմը սահմանին Հայաստանին վաճառվող գազի գինը 150 դոլարից դարձրեց 165 դոլար, բայց դա չազդեց ներքին սպառողի վրա։ Այսօր ռուսական ընկերությունը հայտ է ներկայացնում, որպեսզի ուշացած բարձրանա ներքին սպառողի գազի գինը։ Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի այս բանակցություններում։ Ամեն դեպքում, գազի գնի փոփոխությունը որևէ կերպ չպետք է ազդի ՀՀ սուվերենության վրա։ Այսինքն՝ չպետք է լինի այնպես, որ դրա փոխարեն մենք ինչ-որ բան զիջենք, դա բացառվում է։ Եթե չհաջողվի բանակցությունների միջոցով հասնել նպատակին, միևնույն է, չպետք է որևէ բան զիջվի։ Եթե գազի գինը թանկացավ, ոչինչ, մենք թանկ կվճարենք, բայց դա չպետք է ներքաղաքական կամ ներտնտեսական գործարքների մեջ մտնելու առիթ տա, ինչպես եղել է ժամանակին։ Դա պետք է բացառել ի սկզբանե։ Պաշտոնական հայտարարությունից նաև պարզ է դառնում, որ հայկական կողմը բարձրացնում է գազի դիմաց ռուբլիով վճարելու հարցը։ Քանի որ ներկայում դոլարը թանկանում է, ստացվում է, որ մենք  գազի դիմաց ավելի շատ ենք վճարում Ռուսաստանին։ Որքանո՞վ է իրատեսական, որ այս հարցը կլուծվի։ Դա իրատեսական չէ, տրամաբանական է։ Դա այդպես պետք է արվի, մանավանդ, որ մենք նույն տնտեսական տարածքում ենք։ Այսինքն՝ կարող ենք օգտագործել նույն տնտեսական տարածքում գտնվող երկրներից որևէ մեկի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի արժույթը։ Եվ դա շատ տրամաբանական կլինի։
17:00 - 05 ապրիլի, 2020
Ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա կազդի նրանով, որ կպակասեն մասնավոր տրանսֆերտները. Հայկ Գեւորգյան |armtimes.com|

Ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա կազդի նրանով, որ կպակասեն մասնավոր տրանսֆերտները. Հայկ Գեւորգյան |armtimes.com|

armtimes.com: Նավթի գների անկմամբ պայմանավորված՝ ռուսական ռուբլին էականորեն արժեզրկվել է։ Մարտի 6-ին Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի ու Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC+) մյուս անդամների միջեւ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ բանակցությունները ձախողվեցին, ինչը բերեց նավթի գների նվազման: «Brent» տեսակի նավթի գինը մարտի 9-ին նվազել էր ավելի քան 30 տոկոսով՝ դառնալով շուրջ 31 դոլար 1 բարելի դիմաց: Մարտի 10-ին, սակայն, այն բարձրացել է որոշակիորեն՝ դառնալով շուրջ 37 դոլար:  Այս պահին դոլարի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է՝ հասնելով մինչեւ 1 դոլարը 72.8 ռուբլի: Եվրոն աճել է 5 ռուբլով՝ հասնելով մինչեւ 82.5 ռուբլի։ Ռուսական արժույթը հասել է 2016-ի փետրվար-մարտ ամիսների մակարդակին։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, եւ բացի այդ, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեծ թվով հայեր կան՝ սա չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա կազդի նրանով, որ կնվազեն մասնավոր տրանսֆերտները (դրամի փոխանցումը մի երկրից մյուսը), որովհետեւ տրանսֆերտների մեծ մասը Հայաստան է ուղղվում ռուբլով. «Մասնավոր տրանսֆերտներն արտագնա աշխատողների ուղարկած գումարներն են, որը բավական մեծ ծավալ է կազմում: Սրա արդյունքում ռուբլով գումարը կմնա նույնը, բայց դոլարով՝ կնվազի»: Պատգամավորի խոսքով՝ վերջին 2 տարվա զարգացումներում կա մի փաստ, որն ուշադրությունից դուրս է մնացել. «2019 թ. տվյալներով՝ մասնավոր տրանսֆերտների ծավալը դոլարով հաշվարկված եղել է 504 մլն, դա վերջին՝ առնվազն 10 տարիների ամենացածր ցուցանիշն է: Ժամանակին մասնավոր տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքը 1 միլիարդի էր մոտենում, ու դա շատ մեծ ազդեցություն ուներ տնտեսության վրա: Բայց 2018-19 թթ. մասնավոր տրանսֆերտները զգալիորեն նվազեցին, սակայն դա տնտեսության վրա ազդեցություն չունեցավ: Մեր տնտեսությունն արդեն ունի այլ կառուցվածք, ու մասնավոր տրանսֆերտներից կախումն այդքան մեծ չէ: Ինչո՞ւ, որովհետեւ ահռելի գնողունակ պահանջարկ էին ապահովում մասնավոր տրանսֆերտները, ու դրանց նվազումը սովորաբար բերում էր կա՛մ տնտեսական աճի ցուցանիշի անկման, կա՛մ դոլարի արժեզրկման»: Նրա խոսքով՝ հիմնական պատճառներից մեկը, որը ՀՀ տնտեսության վրա բացասական էր ազդում, մասնավոր տրանսֆերտների նվազումն էր եւ պղնձի գնի անկումը. «Հիմա 2019-ին պղնձի գինը նվազել է, մասնավոր տրանսֆերտները, մեղմ ասած, էականորեն նվազել են, բայց մեր տնտեսությունում կա բավականին շոշափելի աճ, կա նաեւ դրամի արժեվորման ճնշում: Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում, որ այդ արժեվորումը չեզոքացնի, ու դրան զուգահեռ՝ ՀՀ-ն հսկայական ծավալների արտաքին պահուստ ունի՝ մոտ 3 մլրդ դոլարի»: Գեւորգյանն ասաց, որ Ռուսաստանի բյուջեում «Brent» տեսակի նավթի գնի կանխատեսումը 42 դոլար է, եւ դրանից որքան ցածր լինի, ՌԴ բյուջեի դեֆիցիտը կաճի. «Ինչքանով սա երկար կտեւի՝ դժվար է ասելը, որովհետեւ «OPEC+»-ի համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչեւ ապրիլի 1-ը: Եթե մինչ այդ չստորագրվի, ապա որեւէ երկիր սահմանափակում չի ունենա նավթի արդյունահանման: Նախկինում եղել են սահմանափակումներ, ու եթե նոր պայմանագրեր չկնքվեն մինչ այդ, նավթի գինը կարող է գահավիժել մինչեւ 10 դոլար: Այդ դեպքում դժվար է կանխատեսել, թե աշխարհում ինչ կլինի: Բայց կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, դա մի քանի երկրների «միջանձնային» հարաբերությունների պարզումն է միջազգային դաշտում՝ փորձելով նավթի նոր շուկաներ գտնել: Սա այս պահին կարճատեւ շոկ է: Երկարատեւ կլինի, թե ոչ, պարզ կլինի ապրիլի 1-ից հետո»: Հարցին՝ ինչպես կազդի այս ամենը Հայաստանի վրա, պատգամավորը պատասխանեց. «Ազդեցությունը կարող է լինել երկակի: Մենք նավթամթերք ներմուծող երկիր ենք, ու այդ տեսանկյունից նավթի գնի անկումը մեզ ձեռնտու է, բայց մեր արտաքին հիմնական շուկայում՝ ՌԴ-ում, գնողունակությունը կնվազի: Այնպես որ, դրական ու բացասական 2 գործոն կլինի: Բայց շատ կարեւոր գործոն կա. նավթի գնանկումը վատ է անդրադառնում Ադրբեջանի վրա, իսկ դա կարող եք կռահել՝ լավ է, թե վատ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:15 - 11 մարտի, 2020
Խնդիրները կլուծվեն, իսկ չլուծվելու դեպքում ԵԱՏՄ-ն ուղղակի իմաստ չի ունենա. Հայկ Գևորգյան |lragir.am|

Խնդիրները կլուծվեն, իսկ չլուծվելու դեպքում ԵԱՏՄ-ն ուղղակի իմաստ չի ունենա. Հայկ Գևորգյան |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ Պարոն Գևորգյան, Տիգրան Սարգսյանը նախօրեին կոշտ քննադատության է ենթարկել ԵԱՏՄ-ն՝ նշելով, որ մենք սպանում ենք այդ կառույցի տարանցիկ ներուժը։ Ինչպե՞ս եք գնահատում։ ԵԱՏՄ-ում Տիգրան Սարգսյանի բարձրացրած հարցերը, կարծում եմ՝ տեղին են։ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներն ակնհայտ են. օրինակ, ոչ հավասար պայմանները ԵԱՏՄ տարբեր երկրների համար էներգետիկ շուկայում։ Ստացվում է, որ հայաստանցի ջերմոցատերը ձմռանը իր մթերքն ստանալու համար ավելի քան 2 անգամ ավելի շատ է վճարում գազի դիմաց, բայց ստացված արդյունքով ինքը հավասարապես պետք է մրցի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ջերմոցատերերի հետ։Այսինքն՝ մեր ջերմոցատերերի մոտ էներգետիկ ծախսերը կտրուկ բարձր են, ինչը, իհարկե, խնդիրներ է առաջացնում։ Այն հարցերը, որ բարձրացնում է Տիգրան Սարգսյանը իսկապես կան և լուրջ են։ Ես հուսով եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ-ի ներսում, որը էական փոփոխություններ է կրել հեղափոխությունից հետո, կարծում եմ՝ կօգնի, որ այդ հարցերն ավելի արագ լուծվեն։ Ես գիտեմ, որ գործադիրն այդ ուղղությամբ աշխատում է։ Ցանկացած տնտեսական միություն ենթադրում է խաղի հավասար կանոններ, հավասար մրցակցություն։ Ի՞նչն է խանգարում, որ այս խաղի կանոնները չեն գործում ԵԱՏՄ-ում, այդ միության անդամ երկրներում կոռուպցիայի մակարդակի, Հայաստանից տարբերվող խաղի կանոնների պատճառո՞վ։ Այդ խնդիրները կան, ակնհայտ են։ Կարելի է դրանց մասին չխոսել, փորձել թաքցնել, բայց բոլորի համար էլ ակնհայտ են դրանք։ Ժամանակի ընթացքում, կարծում եմ՝ կհարթվեն բոլոր այդ խնդիրները, որովհետև ինչպես տեսանք, Հայաստանում հարթվեցին։ Ոչ ոք չի կարող ասել, թե դա երբ կլինի, որովհետև Հայաստանի դեպքում էլ ոչ ոք չէր կարող ասել, որ դա տեղի է ունենալու 2018 թվականին։ Ցավոք, Հայաստանը ԵԱՏՄ-ում խնդիրների վերաբերյալ սկզբունքային հետևողականություն չի ցուցաբերել այնքան, որքան պետք էր։ Կարծում եմ՝ հիմա և սրանից հետո Հայաստանն ավելի արդյունավետ կաշխատի այդ ուղղությամբ։ Նախորդ իշխանությունների օրոք չէր հաջողվում լուծել Ռուսաստանի տարածքում հայ վարորդների աշխատանքային իրավունքների հարցը։ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ խոստովանեց, որ քանի տարի է իրենց չի հաջողվում լուծում տալ խնդրին։ Հիմա էլ խնդիրը դեռ լուծված չէ։ Ե՞րբ է այն իր լուծումն ստանալու։Կհաջողվի լուծել նաև այդ խնդիրը, բայց ժամկետ նշելը բարդ է։ Շարունակությունը՝ lragir.am-ում
05:59 - 02 հոկտեմբերի, 2019
Որոշ գրավատներ գտնվում են շատ տարակուսելի անձանց վերահսկողության տակ. Հայկ Գեւորգյան |news.am|

Որոշ գրավատներ գտնվում են շատ տարակուսելի անձանց վերահսկողության տակ. Հայկ Գեւորգյան |news.am|

news.am: Ամբողջ տարվա ընթացքում գրավատների ու փոխանակման կետերի վճարած հարկերը անտրամաբանական ցածր են։ Այս մասին  ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքը 60 անգամ ավելացնող օրինագիծը։ «Գրավատների եւ փոխանակման կետերի հետ կապված տարակարծություններ կան, որ միանգամից տուրքը բարձրացվում է 60 անգամ։ Այստեղ կառավարությունը պետք է դեռ ներկայացնի հիմնավորումներ, սակայն այն ցուցանիշները, որ ապահովել են գրավատները, ինձ մոտ տարակուսանք են առաջացնում։ Ամբողջ տարվա ընթացքում նրանց վճարած հարկերը անտրամաբանական ցածր են, այսինքն՝ գործ ունենք ստվերի հետ»,- նշեց նա։ Պատգամավորը սրանք չի համարում բիզնես ուղղություններ՝ նկատի առնելով, որ ավելացած արժեք չեն ստեղծում․ «Դա որպես բիզնես ընկալել, ու այդ բիզնեսի զարգացման վրա ռեսուրսներ ծախսել... Ես չեմ համարում, որ գրավատունը բիզնես է, ինձ համար բիզնեսը ավելացված արժեք ստեղծող բան է, չեմ կարծում, որ գրավատներն ավելացված արժեք են ստեղծում»։ Դիտարկմանը, որ 60 անգամ տուրքի բարձրացման դեպքում գրավատները կարող են փակվել,  նա նշեց, որ եթե այդպես էլ մնան, վաղ թե ուշ փակվելու են. «Նույն գործունեությամբ զբաղվում են բանկերը, որոնք շատ ավելի մոբիլ են, շատ ավելի արդյունավետ են աշխատում, ավելի վստահելի են։ Եթե մենք ոչինչ էլ չանենք, գրավատներին ստվերից բերենք սպիտակ դաշտ, չեն դիմանա»։ Բացի այդ՝ Հայկ Գեւորգյանը հայտնեց, որ ըստ որոշ տեղեկությունների՝ որոշ գրավատներ վերահսկում են տարակուսելի անձինք. «Կան տեղեկություններ, որ որոշ գրավատներ այնքան էլ օրենքի սահմաններում չեն գործում, չեմ ուզում պնդումներ անել, բայց գտնվում են շատ տարակուսելի անձանց վերահսկողության տակ։ Օրենքի դաշտ բերել նշանակում է խստագույն վերահսկողություն, իսկ այդ պայմաններին բավարարում են բանկերը։ Ես ձեռնպահ կմնամ կանխակալ կարծիք հայտնելուց, խնդիրն ամբողջությամբ պետք է ուսումնասիրենք, նոր կհասկանանք՝ ինչ ենք անում»։ Պատգամավորի համար տարակուսելի է, թե ինչու են քիչ եկամուտներով բիզնես անում. «Գրավատների վերաբերյալ վիճակագրությունը նայելուց, ըստ պաշտոնական շրջանառությունը, եկամուտները հաշվարկելուց գրավատան տերը ամսական, մոտավորապես, 300 հազարի եկամուտ է ունենում։ Ինձ դա այդքան էլ վստահելի չի թվում։ Այս բիզնեսի տակ մտնել այդքան քիչ եկամուտով... վստահելի չեն տվյալները»։
06:16 - 10 ապրիլի, 2019