Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել. «Իմ քայլի» պատգամավոր |tert.am|
11:57 - 12 փետրվարի, 2021

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել. «Իմ քայլի» պատգամավոր |tert.am|

tert.am: Դուք գիտեք, որ, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ այսինքն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը` անդրադառնալով Սյունիքի մարզի ճանապարհներին վերաբերող մտահոգություններին:

«Դա այնպես չէ, որ համաձայնագրերով պետք է լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է, ոչ մի վայրկյան ադրբեջանցիների կողմից չի փակվել այդ ճանապարհը»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել