Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային օրենքը. Մենենդեսը՝ ռազմագերիներին չվերադարձնելու մասին |1lurer.am|
11:05 - 04 մարտի, 2021

Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային օրենքը. Մենենդեսը՝ ռազմագերիներին չվերադարձնելու մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը Միացյալ Նահանգների վարչակազմին կոչ է արել աջակցել հայ ռազմագերիների ազատ արձակմանը, որոնք պատերազմից 100 օր անց անօրինական պահվում են Ադրբեջանում:

«Մենք պետք է աջակցենք հայ ժողովրդին ու նպաստենք Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային օրենքի կոպիտ խախտում է: Մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին, ինչն ԱՄՆ նախկին վարչակազմը չի արել»,-հայտարարել է սենատոր Բոբ Մենենդեսը:

Ամերիկացի սենատորի խոսքով՝ անհրաժեշտ է հետևել Մինսկի խմբի գործընթացին, ինչը դեռևս չի ավարտվել: Մենենդեսը կոչ է արել օգնել Հայաստանին և բոլոր գերիներին վերադարձնել հայրենիք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել