Եթե Ուկրաինան 2014-ին ՆԱՏՕ-ի անդամ լիներ, Ղրիմը ՌԴ-ի մաս չէր լինի. Ստոլտենբերգ
 |1lurer.am|
20:31 - 04 մարտի, 2021

Եթե Ուկրաինան 2014-ին ՆԱՏՕ-ի անդամ լիներ, Ղրիմը ՌԴ-ի մաս չէր լինի. Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս չէր կազմի, եթե 2014-ին Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ լիներ: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Իմ կարճ պատասխանն է. դա տեղի չէր ունենա, որովհետև ՆԱՏՕ-ի գոյության նպատակն է պաշտպանել յուրաքանչյուր դաշնակցի: Եթե հարձակման է ենթարկվել դաշնակիցներից մեկը, ապա գործում է մեկ կանոն՝ մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է կանխարգելել հակամարտություններն ու խաղաղություն պահպանել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել