Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն նոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերել |tert.am|
19:40 - 06 մարտի, 2021

Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն նոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերել |tert.am|

tert.am: Իրանի ղեկավարությունն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ոչ մի նոր պայմանավորվածություն ձեռք չեն բերել փետրվարի վերջին կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի՝ Թեհրան կատարած այցից հետո: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին:

«Պետք է ընդգծեմ, որ որևէ նոր պայմանավորվածություն ՄԱԳԱՏԷ-ի հետ վերջին այցելությունից հետո չկա»,- ասել է իրանցի պաշտոնյան: Նրա խոսքով՝ «եվրոպացիները ցանկանում են օգտագործել Իրանում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների հարցը որպես իրենց հեղինակության փրկության միջոց և բանաձևերի ընդունումից հրաժարվելու արդարացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել