Հազարավոր լիբանանցիներ Բեյրութում երթ են կազմակերպել՝ պահանջելով նոր անկախ կառավարություն |1lurer.am|
13:10 - 13 մարտի, 2021

Հազարավոր լիբանանցիներ Բեյրութում երթ են կազմակերպել՝ պահանջելով նոր անկախ կառավարություն |1lurer.am|

1lurer.am: Հազարավոր ցուցարարներ հեղեղել են Բեյրութի փողոցները՝ պահանջելով նոր անկախ կառավարություն, որը Լիբանանը դուրս կբերի ավելի ու ավելի խորացող ճգնաժամից: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

Լիբանանի տնտեսական ճգնաժամը լուրջ սպառնալիք է դարձել երկրի կայունությանը 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից սկսած:

Լիբանանում ճգնաժամն ավելի խորացավ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որը խլեց 200 մարդու կյանք՝ կառավարությանը ստիպելով հրաժարական տալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել