Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումը.
«ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ ծավալված հանրային քննարկումները հաշվի առնելով՝ Կառավարությունը հայտնում է, որ նախագծերը մշակվել, շրջանառվել և կառավարության քննարկմանն են ներկայացվել 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Ավելին, դրանք ընդգրկված են եղել ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերի օրակարգում և քննարկվել են շահագրգիռ բոլոր մարմինների ներգրավմամբ: Այս համատեքստում նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ կապելու, ինչպես նաև որպես առանձին պաշտոնատար անձանց և/կամ ինստիտուտների և վերջիններիս գործունեության նկատմամբ Կառավարության վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն ամբողջությամբ առարկայազուրկ են:
Օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը հաշվի առնելով՝ հարկ ենք համարում արձանագրել, որ՝
Լիահույս ենք, որ օրենսդրության վերանայումների փաթեթի վերաբերյալ հանրային հարթակներում տեղ գտած մեկնաբանությունները հետևանք են ոչ բավարար տեղեկացվածության և/կամ բյուջետային հարաբերությունների կարգավորումների բնագավառում ոչ բավարար մասնագիտական կարողությունների, քանի որ կառավարության այսօրինակ համակարգային և երկարաժամկետ նպատակադրումներով փոփոխությունների նախաձեռնությունը կոնկրետ այժմեական և վստահաբար՝ կարճաժամկետ քաղաքական գործընթացների կամ անձերի հետ կապելու փորձերը դատապարտված են ձախողման, իսկ ներկայացված պարզաբանումը կփարատի տարածված թյուր մեկնաբանություններն ու սպառողների մտահոգությունները»,- ասված է պարզաբանման մեջ:
Ֆինանսների նախարարության տարածած ամբողջական պարզաբանումն՝այստեղ։
Թեմայի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը:
comment.count (0)