Երեկ՝ մարտի 15-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ է անցկացրել։
Ըստ խոհրդի հայտարարության՝ նիստն անցել է «կառուցողական մթնոլորտում»։ Խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։
Որոշվել է հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։
«Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը», - ասված է խորհրդի հայտարարությունում։
comment.count (0)