tert.am: Եվրամիության խորհուրդը նոր հրամանագիր է ընդունել ընդդեմ «ահաբեկչական բովանդակության առցանց տարածման», գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ըստ նորամուծության, ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմիններն իրավունք են ստանում պատվիրել ծառայություններ մատուցող ընկերություններին հեռացնել ահաբեկչական բովանդակությունը կամ արգելափակել դրա մուտքը ԵՄ անդամ բոլոր երկրներում:
«Համացանցային հարթակները մեկ ժամվա ընթացքում ստիպված կլինեն հեռացնել կամ անջատել բովանդակության հասանելիությունը»,- ասվում է ԵՄ կանոնակարգում:
Նշվում է՝ կանոնները կտարածվեն ԵՄ-ում ծառայություններ մատուցող բոլոր մատակարարների վրա՝ անկախ այն բանից, թե արդյոք նրանց կենտրոնակայանը գտնվում է միության անդամ երկրներից մեկում, թե ոչ:
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2022 թվականից:
comment.count (0)