Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գազատար գոյություն չունի. նախարարությունը պարզաբանում է
 |armtimes.com|
19:22 - 17 մարտի, 2021

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գազատար գոյություն չունի. նախարարությունը պարզաբանում է |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ գազատար գոյություն չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով կիրականացվի: Նրանք վերահրապարակել են «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունը այն մասին, որ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի վրա պլանային կանխարգելիչ եւ վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով:

ՏԿԵ նախարարությունից մեր զրույցում ասացին. «ՀՀ-ի կողմից երբեւէ չի քննարկվել գազը Ադրբեջանի տարածքից ստանալու հարց: ՀՀ-ն գազը ստանում է Վրաստանի միջոցով՝ Կարմիր Կամուրջ-Սեւքար-Բերդ մայրուղային գազատարով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել