2018-ին ասել ենք՝ վենդետա, ջարդ չի լինելու, սա քաղաքական մեծ սխալ էր. Նիկոլ Փաշինյան |tert.am|
14:46 - 20 մարտի, 2021

2018-ին ասել ենք՝ վենդետա, ջարդ չի լինելու, սա քաղաքական մեծ սխալ էր. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Ես հասկանում եմ՝ շատերի մոտ է ծագում այն հարցը, թե ինչո՞ւ որոշ դատավորներ դեռևս կան, պետք է նշեմ՝ մենք 2018-ին հույս ենք ունեցել, որ այդ մարդիկ կփոխվեն, և վենդետա կամ ջարդ պետական կառավարման համակարգում չի լինի: Այս մասին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանգում ենք իրավիճակի, որ որոշ դատավորներ խրախուսում են սպանության կոչերը: Ես գիտեմ, որ այս պահին ձեր մոտ ծագում է հաջորդ հարցը, իսկ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, մենք պետք է այս հարցին պատասխանենք: 2018 թվականին ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, մենք պարտավորություններ ենք ստանձնել և ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր, վենդետաներ չեն լինելու, բայց պարզվում է, որ դա քաղաքական մեծ սխալ է»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց՝ 2018 թվականից սկսած հույս են ունեցել, որ մարդիկ կգնան փոփոխության, բայց, ըստ Փաշինյանի՝ այդ մարդիկ հատել են բոլոր սահմանները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել