Մենք ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք հանձնել միայն ժողովրդին. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|
16:54 - 20 մարտի, 2021

Մենք ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք հանձնել միայն ժողովրդին. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպեց նաև Ուջանի բնակիչների հետ:

«Շատ ծանր օրեր ենք ապրել և ապրում ենք: Տեղի ունեցածից պետք է կարողանանք հետևություններ անել: Ես Ներքին Բազմաբերդում և Նոր Եդեսիայում ելույթներ եմ ունեցել, այստեղ նույնը չեմ կրկնի: Բայց ամենակարևոր արձանագրումը որ ուզում եմ անել սա է. ինչու՞ ընկան մեր նահատակները և հանուն ինչի՞: Արձանագրումը հետևյալն է. Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, բնականոն կյանքը վերականգնվում է մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ: Մենք կանգնել, և մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև վերջին վայրկյանը և պատերազմը դադարեցրել ենք այն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ: Եվ խնդիր էր դրված մեր 25-30.000 զինվորների կյանքը փրկել, շրջափակման վտանգից ազատել»,-ասաց վարչապետը:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև երկրում տիրող իրավիճակին և քաղաքական գործընթացներին: «Դեկտեմբերից ասում եմ եկեք անենք արտահերթ ընտրություններ: Ասում են չէ, որովհետև իրենք չեն ուզում, որ ժողովուրդը որոշի: Բայց մենք ասել ենք մի բան. մենք ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք հանձնել միայն ժողովրդին: Բայց մեր պրոբլեմը դատարաններն են:

Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել: Մենք տվեցինք նրանց այդ հնարավորությունը, բայց նրանց մի մասը այդ հնարավորությունն օգտագործեցին, վազեցին հին տերերի մոտ, նրանց կամքը կատարելու: Եվ դրա համար պետք է պատժվեն: Բայց այսօր մեր ձեռքերը թուլացած են, պատերազմը մեծ հարված հասցրեց մեզ: Ես պարտությունն իմ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք, պարտությունն իմն է: Ես մինչև վերջին վայրկյանը կկանգնեմ հանուն ձեր հաղթանակի: Պարտությունն ինձ, հաղթանակը՝ ձեզ»,-ասաց վարչապետը:

Վարչապետի այցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել