Մենք ազատվում ենք միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որը տարիներ շարունակ կուսակցականացվել է. Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|
14:39 - 22 մարտի, 2021

Մենք ազատվում ենք միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որը տարիներ շարունակ կուսակցականացվել է. Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Այս օրենքի նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում, մենք կրթական համակարգը դարձնում ենք ավելի ճկուն: Այս մասին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհանիսյանը՝ նիստի ժամանակ:

«Նախագիծը օրենքի նոր համակարգի սկիզբ է դնում, իսկ նոր համակարգը սկիզբ է դնում նոր, տարբեր սկզբունքներ և մոտեցումներ, որոնք մեզ համար գուցե անծանոթ են, մասնավորապես, այն, որ գումարը տրվում է ոչ թե բուհին, այլ ուսանողին, կրեդիտային համակարգը, փոխանցելիությունը, հեռակա և առկա ուսուցումը, սա ավելի ճկուն համակարգ է»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ «ուսանողական խորհուրդ» հասկացությունը հանվում է օրենքից և այս դրույթով վերջ է դրվում կուսակցականացված համակարգին:

«Ուսանողական խորհուրդ հասկացությունը հանվել է օրենքից և տրվել է ուսանողական միավորումներ, և նոր դրույթներ են ավելացել՝ բազմակարծության, բազմազանության և տարբեր տեսակի ուսանողական մարմիններ կարող են ստեղծվել և գործել: Մենք փորձում ենք ազատվել այն միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որ հիմնականում կուսակցականացվել էր տարիներ շարունակ»,- ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն այս դրույթի շրջանակում հարցրեց՝ արդյո՞ք կարող են անսահմանափակ թվով ուսանողական միավորումներ ստեղծվել, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց՝ տվյալ կարգավորումները պետք է անի բուհը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել