Արցախում նախատեսում են եռամյա ժամկետում ամբողջությամբ ներդնել երկարօրյա դպրոցական ծրագիր
14:27 - 23 մարտի, 2021

Արցախում նախատեսում են եռամյա ժամկետում ամբողջությամբ ներդնել երկարօրյա դպրոցական ծրագիր

 Արցախի դպրոցներում ընթացիկ տարվա սեպտեմբերից կմեկնարկի «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ նախատեսվում է եռամյա ժամկետում երկարօրյա ծրագիրը ներդնել բոլոր դպրոցներում: Ծրագիրն ապահովելու է դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար։ Առաջին փուլում ընգրկված են Հաթերք, Մաղավուզ, Մոխրաթաղ, Վաղուհաս, Չափար, Կիչան, Եղցահող, Խրամորթ, Նախիջևանիկ, Աստղաշեն, Սարուշեն, Պատարա, Խնապատ, Բերդաշեն, Աշան, Կարմիր Շուկա, Մեծ Շեն, Մաճկալաշեն, Թաղավարդ Կալեր և Սոս համայնքների դպրոցները։

Ըստ Արցախի ԿԳՄՍ նախարարության՝ միջազգային լավագույն փորձի վրա հիմնված այս ծրագրի նպատակն է բարձրացնել կրթության որակը՝ ամրապնդելով դասի ժամանակ ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները, ապահովել դասապատրաստման հավասար պայմաններ և ստեղծել ժամանցի նոր ձևեր, ուժեղացնել աշակերտի կապը սեփական համայնքի հետ ու ստեղծել նոր աշխատատեղեր, ապահովել սնունդ սովորողների համար, ուժեղացնել քաղաքացիական գիտակցությունն ու գրավիչ դարձնել Արցախի համայնքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել