2020թ.-ին, COVID-19-ով պայմանավորված, Հայաստան է վերադարձել 14.564 ՀՀ քաղաքացի. Արա Այվազյան |armtimes.com|
12:49 - 29 մարտի, 2021

2020թ.-ին, COVID-19-ով պայմանավորված, Հայաստան է վերադարձել 14.564 ՀՀ քաղաքացի. Արա Այվազյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին մասնակցում է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Վերջինս խորհրդարանում է՝ ներկայացնելու ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:  

Նա տեղեկացրեց, որ 2020թ.-ին, COVID-19-ով պայմանավորված, ԱԳՆ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և դեսպանությունների ջանքերով ձեռնարկել են արտերկրում գտնվող հայրենակիցներին տեղում աջակցելու և անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու օպերատիվ աշխատանքներ:

«Դրա արդյունքում Հայաստան է վերադարձել 14.564 ՀՀ քաղաքացի, որոնցից 2254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով: ԱԳՆ-ի կողմից դեսպանությունների գործուն ջանքերով իրականացվել է մի շարք երկրների և կառույցների կողմից կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի մարդասիրական աջակցության տրամադրումը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել