Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է
 |news.am|
20:11 - 15 ապրիլի, 2021

Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է |news.am|

news.am: Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից։ Խոսքը վերաբերում է Ջալալ Հարությունյանի հրամանով՝ թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։

Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը)  մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Գեներալ-մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել