Ո՞նց ա ստացվում, որ 10 ամիս հայտանաբերված «խնդիրը» մինչև հիմա լուծում չի ստացել. Սուրեն Սահակյանը՝  ՀԴՄ կտրոնների մասին
05:43 - 09 ապրիլի, 2019

Ո՞նց ա ստացվում, որ 10 ամիս հայտանաբերված «խնդիրը» մինչև հիմա լուծում չի ստացել. Սուրեն Սահակյանը՝ ՀԴՄ կտրոնների մասին

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Կարող ա, չէ՞, մարդու մտքով անհեթեթ բաներ անցնել… Ոչ մեկը երաշխավորված չի, որ իր հետ տենց չի լինի։ Նման մի միտք էլ էս կտրոնները ստուգելն էր։
Ստուգել եմ բոլոր կտրոնները, որոնք ձեռքիս տակ եղել են։ Դրանցից բոլոր փոքր խանութների կտրոնները վավեր էին, բոլոր սուպերմարկետների կտրոնները՝ անվավեր։

Եթե սա ճիշտ ա, ապա որպես գյուղացիներին ձոնված վարչապետի բանաստեղծության պատասխան, կարելի ա Ֆրիկից մեջբերել․
Մեկին հազար ձի և ջորի,
Մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի։
Մեկին հազար դեկան ոսկի,
Մեկին ոչ փող մի պղնձի։

Կամ Սևակից․
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, 
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

Ավելացում․ Պարզվում ա՝ ՊԵԿ-ը ժամանակին «պարզաբանել» ա երևույթը։ 10 ամսվա հղման մեջ մարդիկ իբր բացատրում են, որ չէ, նորմալ ա ամեն ինչ։ Բայց դրանից չի հետևում, թե, օրինակ, բա ո՞նց ա, որ փոքրերի կամ, լավ, «Քարֆուր» սուպերմարկետում էդ խնդիրը բացարձակ չկա։

Ո՞նց ա նենց ստացվում, որ մենակ նախկին համակարգի հետ կապված մարդկանց մոտ ա բացատրելի «խափանում» լինում, երբ հենց նրանց անազնվության մեջ ա միջին վիճակագրական քաղաքացին հիմնավոր կերպով կասկածում։ Ի՞նչ իմաստ ունի էդ ստուգող համակարգը, եթե ամենախոշորներին ու այդպիսին անազնիվ կերպով դարձածներին, ըստ էության, ստուգելու հնարավորություն չկա։ Ո՞նց ա ստացվում, որ 10 ամիս հայտանաբերված «խնդիրը» մինչև հիմա լուծում չի ստացել։ Դասականին մեջբերելով հարցնեմ՝ «Բա էդ ձեզ թվում ա՝ համակարգային կոռումպցիան պոզով-պոչով մեծ կենդանի ա՞»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել