Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
20:01 - 22 ապրիլի, 2021

Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

2021 թվականի ապրիլի 23-ից Երևան քաղաքի Չարենցի փողոցի №75 հասցեի (Խրիմյան Հայրիկի անվան №10 դպրոց) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Չարենցի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ: Այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ու տեղեկացրել, որ փոփոխությունն իրականացվում է երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել