Ցեղասպանության զոհերի և վերապրածների ճակատագրերը պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք. Սինանյան
10:43 - 24 ապրիլի, 2021

Ցեղասպանության զոհերի և վերապրածների ճակատագրերը պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք. Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսք է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Սփյուռքի սիրելի քույրեր ու եղբայրներ, այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է: Ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի համար խորհուրդ ունի. մի կողմից մենք ապրեցինք մեր պատմության ամենասարսափելի արհավիրքը, ստիպված եղանք հեռանալ մեր պատմական հայրենիքից և սփռվել աշխարհով մեկ, մյուս կողմից մեր մեջ ուժ գտանք վերապրելու, ստեղծելու պետականություն և կենսունակ սփյուռք: Այսօր մենք կրկին բախվել ենք ցեղասպանության վտանգին, առերեսվել ենք թուրքական ագրեսիային, որին բոլորս ականատես եղանք Արցախյան վերջին պատերազմի օրերին:

Մեր ազգային գաղափարախոսության իրագործման հետևողական քայլերը՝ Հայրենիք, Սփյուռք հարաբերությունների նոր մակարդակի ձևավորումն ավելի քան արդիական են Հայաստանի պետականության կայացման և հարատևման գործում: Ցեղասպանության ողջ պատմությունը, զոհերի և վերապրածների ճակատագրերը մեզ պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք:

Մենք այլընտրանք չունենք, քան ստեղծել գիտելիքահեն, ամուր մարտահրավերները հաղթահարելու ունակ պետականություն, որը չի կարող կայանալ և գոյատևել առանց պետականակենտրոն և հայաստանյան կյանքին ներգրավված սփյուռքի: Այսօր խոնարհվելով Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին՝ վերահաստատենք մեր պատմությունը, մեր նահատակներին չմոռանալու կամքը և այն իմաստավորենք մեր պահանջատիրությամբ՝ մեր ապագային նվիրված մնալու ուխտով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել