Ամոթ է, որ շատ երկրներ դեռևս չեն ճանաչել նորագույն պատմության այս սև դրվագը. իսպանացի սենատոր |armenpress.am|
10:54 - 24 ապրիլի, 2021

Ամոթ է, որ շատ երկրներ դեռևս չեն ճանաչել նորագույն պատմության այս սև դրվագը. իսպանացի սենատոր |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հետագայում խուսափելու նման երևույթների կրկնումից: Սենատորը նման տեսակետ է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ուղերձում:

«Միանում եմ այն անձանց, որոնք պահանջում են հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը։ Ամոթ է, որ միջազգային հանրության շատ երկրներ դեռևս չեն ճանաչել մեր նորագույն պատմության այս սև դրվագը։ Գիտենք, որ դժվար է վերականգնել հասցված վնասը, բայց գոնե կարելի է խուսափել, որ նման երևույթները կրկնվեն, պետք է փորձենք մոռացության չտալ այն և դատապարտել ու ճանաչել հայ ժողովրդի տանջանքները»,-ասում է սենատորը:

Նա նշում է, որ այդ պատճառով միանում է հիշատակի այս օրվան և «Կոմպրոմիս» կոալիցիայի անունից իր ողջույններն է հղում հայ ժողովրդին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել