Կոչ եմ անում խախտել ԱՄՆ ամոթալի լռությունն ու ճանաչել Ցեղասպանությունը. Ադամ Շիֆը՝ Ջո Բայդենին |1lurer.am|
13:14 - 24 ապրիլի, 2021

Կոչ եմ անում խախտել ԱՄՆ ամոթալի լռությունն ու ճանաչել Ցեղասպանությունը. Ադամ Շիֆը՝ Ջո Բայդենին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վերջին շաբաթների ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ նախագահին կոչ անելով խախտել Միացյալ Նահանգների ամոթալի լռությունն ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Երկար տարիներ ԱՄՆ նախագահները Թուրքիային թույլատրել են սպառնալ ու ահաբեկել՝ խոչընդոտելով ճշմարտությունը հայտնելու մեր բարոյական պարտավորության կատարմանը: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն Հայոց ցեղասպանության ժխտման հարցում մեղսակցության վրա: Ժխտումը հակասում է ամերիկյան արժեքներին և վիրավորում է Երևանի և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին, այդ թվում՝ իմ տասնյակ հազարավոր ընտրողներին:  

Հուսով եմ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հարգելով իր խոստումը, կճանաչի մարդու իրավունքների ոտնահարման պատմական այս փաստը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել