Մենք շարունակելու ենք ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. Կիպրոսի նախագահ |armenpress.am|
14:11 - 24 ապրիլի, 2021

Մենք շարունակելու ենք ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. Կիպրոսի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսը կշարունակի ջանքերը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Մենք ցավով և ակնածանքով ենք վերաբերվում նրանց զոհաբերությանը: Մենք պինդ կառչած ենք մեր հայ եղբայրներից, որոնք ապրում են այստեղ՝ մեր հայրենիքում: Մենք կշարունակենք ջանքերը՝ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- գրել է Կիպրոսի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել