Մեծապես գնահատում ենք Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային, անկողմնակալ դիրքորոշումը․ Արարատ Միրզոյանը՝  Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ] |tert.am|
14:27 - 24 ապրիլի, 2021

Մեծապես գնահատում ենք Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային, անկողմնակալ դիրքորոշումը․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ] |tert.am|

tert.am: Այսօր մենք ոգեկոչում ենք հիշատակը մեկուկես միլիոն հայերի՝ կանանց, երեխաների, ծերերի, ովքեր սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին և քրիստոնյա: Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է, բայց այդ իրադարձությունները մեկ տարով չեն սահմանափակվել: Նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի համատեղ հայտարարության ժամանակ:

«Ֆրանսիան առաջին պետությունն էր, որ օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Խորհրդանշանական է, որ սենատի նախագահ Լարշեի այցը Հայաստան տեղի է ունենում Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի և հայ ժողովրդի դեմ  Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի պատերազմից հետո, որը հանգեցրեց հսկայական մարդկային կորուստների և հումանիտար ծանր հետևանքներ առաջ բերեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Այս այցը գնահատում ենք որպես համերաշխության և աջակցության հստակ ուղերձ բարեկամ Ֆրանսիայի կողմից՝ նաև այս համատեքստում: Մենք մեծապես գնահատում ենք Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային, անկողմնակալ դիրքորոշումը»:

«Այս բանաձևի ընդունումը կարևոր առաքելություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաև Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության կարևորագույն երաշխիք: Այն նաև սթափեցնող ուղերձ է՝ ուղղված Թուրքիային ու Ադրբեջանին, որտեղից հայատյաց ռազմատենչ հայտարարություններն առ այսօր չեն դադարում հնչել»: 

Միրզոյանը նշեց, որ նախագահ Լարշեի և պատվիրակության անդամների հետ անդրադարձել են նաև հայ ռազմագերիների և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ազգի անձանց անհապաղ վերադարձի մասին, որը գերխնդիր է մնում Հայաստանի համար:

Նա ընդգծեց, որ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին պահելը և նրանց քաղաքական սակարկությունների համար պատանդի վերածելն անընդունելի է և հակասում է բոլոր միջազգային նորմերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել