Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ ԱԳ նախարարին |armenpress.am|
11:40 - 07 մայիսի, 2025

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ ԱԳ նախարարին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ 

Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Հարգելի Յոհան Վադեֆուլ, շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով՝ ջերմությամբ հիշելով մեր քննարկումը 2023 թվականի փետրվարին։ Հայաստանի ամուր գործընկերությունը Գերմանիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա, խոստումնալից ապագա ունի։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում»,- գրել է Արարատ Միրզոյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել