Ողջունում եմ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Բայդենի որոշումը. Էլիզաբեթ Ուորեն |1lurer.am|
17:50 - 24 ապրիլի, 2021

Ողջունում եմ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Բայդենի որոշումը. Էլիզաբեթ Ուորեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այն ճանաչելու որոշմանը: Նա մասնավորապես գրել է.

«Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը: Այս ոճրագործությունը ցեղասպանություն անվանելը վաղուց ուշացել է: Մենք պետք է ճանաչենք անցյալի սարսափները, եթե հույս ունենք հետագայում խուսափել դրանց կրկնությունից:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ես միանում եմ Միացյալ Նահանգների հայ համայնքին և հայկական Սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին, հարգում և հիշում եմ զոհերին, կանգնած եմ վերապրածների ու նրանց ընտանիքների կողքին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման այս դժվարին գործում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել