Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները |news.am|
10:20 - 29 ապրիլի, 2021

Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները |news.am|

news.am: ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Դուշանբեում հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հինգշաբթի հայտնել են Ռուսաստանի անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունից:

«Քննարկվել են Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաեւ պետությունների միջեւ փոխգործակցության խնդիրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրուշեւը եւ կազմակերպության երկրներից նրա գործընկերները Դուշանբե են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստ անցկացնելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել