Պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ ոք չէր սպասում այդ հայտարարությունը, ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել. Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 9-ի իր հայտարարության մասին |tert.am|
13:24 - 30 ապրիլի, 2021

Պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ ոք չէր սպասում այդ հայտարարությունը, ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել. Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 9-ի իր հայտարարության մասին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարց ուղղեց, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ՄԻՊ-ի հայտարարությունն ինչ ուղերձ էր տալիս քաղաքացիներին:

«Այդ պահին բոլորիս հայացքն ուղղված էր առաջնագիծ, և քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշպանության գլխավոր վայրը առաջնագիծն էր և այդ պահին բոլոր ռեսուրսները թիկունքից ուղղվում էին առաջնագիծ: Երբ դու պետությանը, որը հարձակման է ենթարկվել քաղաքացիների կողմից, դուք մեղադրում եք պետությանը, դա շատ նման է միջազգային հանրության որոշ դերակատարների հայտարարություններին, երբ կողմերին կոչ են անում պահպանել հրադադարը, այնինչ կողմերից մեկն է խախտել: Արդյո՞ք սա նշանակում է, որ քաղաքացիները միշտ կարող են, օրինակ, ահաբեկչական ակտեր անել և ասել, որ պետությունը լավ չի կանխել իմ ահաբեկչական ակտը»,-ասաց պատգամավորը:

Արման Թաթոյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին, երբ հայտարարվեց եռակողմ հայտարարության մասին,  դրան հետևող իրադարձությունների առումով ՄԻՊ–ը դատապարտել է բռնությունը: Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը պետության վերահսկումն է:

«Այո՛, պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ մեկ չէր սպասում այդ հայտարարությունը, և պետությունը պարտավոր էր կանխատեսել: Պետությունը իրավունք չունի արդարանալ այն իրավիճակով, որ ռեսուսրների սահմանափակ լինելու պատճառով վերուղղել է այս ուղղությամբ և ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել, քանի որ պետությունը պարտավոր էր կանխատեսել»,-հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել