Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 1-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։
Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացան 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
comment.count (0)