tert.am: Վերջին ժամանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ ընդգծված մի միտք է արտահայտվում. այն հետևյալն է՝ Հայաստանում գործում էր մեկ կայացած ինստիտուտ՝ «կոռուպցիա», և մենք այն քարուքանդ ենք արել, այս միտքը այնքան ինքնավստահ և ընդգծված է հնչում, որ չի կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք սա ճիշտ է, թե ոչ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Ես բազմիցս համոզվել եմ, որ միգուցե մեր գործընկերները առհասարակ սխալ ընկալում ունեն, թե ինչ է «կոռուպցիան», օրինակ՝ դա պարզապես փող տալ, կաշառք տալ-վերցնելը չէ, կարող է լինել նաև հովանավորչությունը և այսպես ձեր ուշադրությանն եմ հրավիրում հետևյալի վրա: Հետքը գրում է ՝ «Փոխվարչապետի ընկերոջ և նախկին նախարարի բարեկամն ու նրա ընկերները՝ մեկ ՊՈԱԿ-ում» հոդվածը և առաջարկում եմ լրատվականի բացահայտած փաստերով զբաղվել »,- ասաց Անի Սամսոնյանը:
Պատգամավորը նաև ընդգծեց՝ մենք չպիտի կոռուպցիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներ ունենանք: «Այստեղ կարող է լինել հովանավորչություն, նման տեղեկություններ ստանալու դեպքում է, որ ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր շատ տխուր ձայնով ասում են՝ ցավոք Հայաստանում ոչինչ չի փոխվել, խնամի, ծանոթ, բարեկամ համակարգը շարունակում է գործել, և արդյո՞ք կոռուպցիայի ինստիտուտը քանդվե՞լ է, կներեք, բայց ես այս հարցում խիստ կասկածներ ունեմ»,- նշեց պատգամավորը:
Շարունակությունը՝ tert.am-ում։
comment.count (0)