Սեւանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. դատախազություն |news.am|
10:08 - 30 մարտի, 2019

Սեւանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. դատախազություն |news.am|

news.am: Խստացվել է պայքարը ապօրինի ձկնորսության դեմ. այդ շրջանակներում Գեղարունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ եւ օպերատիվ- հետախուզական աշխատանքները, որոնցով արդեն իսկ որոշակի արդյունքներ են արձանագրվում։

Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա հատվածից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչ։

Ոստիկանության ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաեւ բերման ենթարկվածներին պատկանող երկու մեքենաները դրանցիցի մեկի կցորդիչ հանդիսացող մոտորանավակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել