ՄԻՊ-ն ԱԺ-ում անդրադարձել է մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին՝ պայմանավորված 2020թ-ին արտակարգ և ռազմական դրությամբ |shantnews.am|
11:33 - 06 մայիսի, 2021

ՄԻՊ-ն ԱԺ-ում անդրադարձել է մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին՝ պայմանավորված 2020թ-ին արտակարգ և ռազմական դրությամբ |shantnews.am|

shantnews.am: ԱԺ-ն այսօր քննարկում է «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Արման Թաթոյանն ԱԺ-ում ներկայացրել է մի շարք ոլորտներում տիրող իրավիճակն ու այս ուղղություններով կատարված քայլերը, զեկույցի սկզբում խոսել է դիմումների թվի աճի մասին, ապա անդրադարձել սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրներին, խոսել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում առաջ եկած խնդիրների մասին:

«2020թ-ին քիչ չեն եղել ահազանգերը նոր կորոնավիրուսային վարակով պացիենտներից՝ հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ»,-ասել է Թաթոյանը:

Նա անդրադարձել է 2020թ-ին թե՛ արտակարգ, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին ու առաջ եկած խնդիրներին:

«Դրանք չեն նշանակում կառավարության բացարձակ հայեցողություն մարդու նկատմամբ»,-հայտարարել է Թաթոյանը:

Արտակարգ դրության ժամանակ հիմնարար հարցերից մեկը կապված է եղել մեկուսացման ու ինքնամեկուսացման հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել