aysor.am: Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից հերքում են Սերժ Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին տարածված տեղեկությունը։
«Դա ապատեղեկատվություն է։ Որևէ հեռախոսազրույց Ս. Սարգսյանի և Ն. Փաշինյանի միջև տեղի չի ունեցել», - Aysor.am-ին ասել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Ավելի վաղ հեռախոսազրույցի մասին տեղեկություն էր տարածել «Հայելի» կայքը։
comment.count (0)