ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է. «ՄԻՊ դպրոցներում ու մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի մասին արտահերթ զեկույցի հրապարակումից հետո, իմ հանձնարարությամբ մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն արդեն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը, որպեսզի դպրոցների և մանկապարտեզների լիազոր մարմինների՝ ԿԳՆ, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և մնացած բոլոր համայնքապետարանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր երեխաների խնամքի և ուսման պայմանները դառնան ավելի բարվոք և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխան»։
comment.count (0)