Էրդողան. «Կիրակնօրյա ընտրություններից հետո մենք կլուծենք սիրիական խնդիրը» |azatutyun.am|
12:12 - 30 մարտի, 2019

Էրդողան. «Կիրակնօրյա ընտրություններից հետո մենք կլուծենք սիրիական խնդիրը» |azatutyun.am|

azatutyun.am: «Առաջին խնդիրը, որի լուծմանը ձեռնամուխ է լինելու Թուրքիայի կառավարությունը կիրակի օրը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, սիրիական հարցն է», - այսօր Ստամբուլում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարն ակնարկել է, որ Անկարան Սիրիայի տարածքում առկա խնդիրները լուծելու է ռազմական ճանապարհով: «Մենք դա անելու ենք տեղում այլ ոչ թե [բանակցությունների] սեղանի շուրջ», - նշել է Էրդողանը:

«Այն մարդկանց, որոնք փորձում են մեր հարավային սահմանները ահաբեկիչների համար միջանցքի վերածել, մենք ժամանակին լավ դաս ենք տվել: Ապագայում մենք նույնը կանենք», - ասել է Թուրքիայի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել