Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել. Արամ Մելքոնյան |armtimes.com|
13:20 - 14 մայիսի, 2021

Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել. Արամ Մելքոնյան |armtimes.com|

armtimes.com: «Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել»:

Այս մասին այսօր ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերը երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել և կուտակել ծանր զինտեխնիկա: 

Մելքոնյանի խոսքով՝ երեկվանից ոչ մի փոփոխություն չի եղել Վարդենիսում.

«Իրենք ինչպես նստած էին նույն տեղում, այդպես էլ մնացել են: Ես ժամը 8-ից կապի մեջ եմ բոլորի հետ»,- հավելեց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով ՀՀ պետական սահմանը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, առաջ էին եկել: Թշնամու հետ բանակցություններ են ընթանում, սակայն մինչ այս պահը նրանք դեռ սահմանին են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել